Ֆրանսիայում բանտարկյալները սեղանի ոտքերով ծակել են առաստաղն ու փախուստի դիմել
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի բանտից 3 երիտասարդների հաջողվել է փախուստի դիմել՝ սեղանի ոտքերի միջոցով առաստաղը ծակելով:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, երիտասարդները իրենց խցի իրերից «զենք» են պատրաստել, ծակել են առաստաղը և Նոր տարվա առաջին ժամերն անցկացրել են ազատության մեջ:
19-24 տարեկան երիտասարդները, որոնցից մեկը բանտում է անցկացրել 2 տարի, իսկ մյուս երկուսը դեռևս սպասում էին դատավարության ավարտին և մեղադրվում են մարդկանց վրա հարձակումներ իրականացնելու և վանդալիզմի մեղադրանքներով:
Ամանորի գիշերը նրանք ծակել են առաստաղն ու փախել տանիքի վրայով՝ դեպի հարևան շենք:
Այս բանտը կառուցվել է 1316թ.-ին, և դրա ղեկավարությունը շինության վիճակը վաղուց վտանգավոր էր համարում:
Դեկտեմբերի վերջին՝ տեղի իշխանություններին դիմում էր ուղարկվել՝ վերանորոգման համար գումար հատկացնելու խնդրանքով:










