Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

10:17 • 03.01.13

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել Նյու Յորքի Presbyterian հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր դեկտեմբերի 30-ից, հաղորդում է CNN-ը: 

 

Քլինթոնի խոսնակ Ֆիլիպ Ռեյնզի հայտարարության մեջ նշվում է, որ նրան բուժող բժիշկների թիմի գնահատականով տարբեր ցուցանիշներով կա նկատելի առաջընթաց և նա կարող է դուրս գրվել: Բժիշկները նաև վստահություն են հայտնել, որ պետքարտուղարը շուտով լիովին կապաքինվի:  

 

Հիշեցնենք, որ Քլինթոնը հոսպիտալացվել էր հետազոտությունների արդյունքում գլխում հայտնաբերված թրոմբի պատճառով, որն անմիջականորեն կապված էր ավելի վաղ ստացած ուղեղի ցնցման հետ: