Ձերբակալվել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետը՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Ստամբուլում այսօր ձերբակալվել է 1997թ.-ին երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքը Քարադայըն. տեղեկացնում է CNNturk-ը:
Ավելի վաղ նա հարցաքննվել էր «Փետրվարի 28»-ի գործի շրջանակներում, որով մի շարք զինվորականներ մեղադրվում են 1997թ.-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար:
Նախատեսվում է, որ Քարադայըն այսօր կտեղափոխվի Անկարա, որտեղ նախ բուժզննում կանցնի, ապա դարձյալ կհարցաքննվի:
Այս գործի շրջանակներում արդեն ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ:










