Լիբիայում առևանգել են Բենգազիի ոստիկանության քրեական հետաքննության վարչության ղեկավարին
Լիբիայում, երկրի իշխանությունների հաղորդմամբ, առևանգել են Բենգազիի ոստիկանության քրեական հետաքննության վարչության ղեկավար Աբդելսալամ Մահդավիին, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով, Մահդավին առևանգվել է, երբ աշխատանքի գնալիս սպասելիս է եղել լուսակիրի կանաչ լույսին: Այս պահի դրությամբ զինյալների ոչ մի խմբավորում չի ստանձնել նրա անհետացման պատասխանատվությունը:










