Ամանորյա միջոցառումից հետո Նյու Յորքի կենտրոնից 50 տոննա աղբ է մաքրվել
Նոր տարվա տոնախմբությունից հետո նյույորքյան Թայմս-սքուերից մոտ 50 տոննա աղբ է մաքրվել, հաղորդում է vesti.ru-ն:
Շոու ծրագրի ավարտից անմիջապես հետո հրապարակում և մոտակա փողոցներում սկսվել են մաքրման աշխատանքները, որոնք տևել են մոտ մեկ օր: Զարդարանքների, դրոշակների, պայթած փուչիկների և աղբի վերածված այլ տոնական պարագաների հավաքմամբ ավելի քան 150 աշխատակից և 60 միավոր հատուկ տեխնիկա է աշխատել:
Ամանորի գիշերը Մանհեթենի կենտրոնում մոտ 1 մլն մարդ էր հավաքվել: Տոնախմբության կուլմինացիան սկսվել է կեսգիշերից մեկ րոպե առաջ, երբ երկնաքերերից մեկի պատով վար սկսել է սահել հսկայական բյուրեղյա գունդը:
Նյու Յորքի խորհրդանիշ «ահռելի խնձորը» հասնելով ստորին կետին ազդարարել է ԱՄՆ Արևմտյան ափի 2013թ.սկիզբը:










