Շոն Քոններին հրաժարվել է նկարահանվել «Անզսպելիները 3» ֆիլմում
Դերասան Շոն Քոններին հրաժարվել է նկարահանվել «Անզսպելիները 3» (The Expendables) ֆիլմում:
Դերը բրիտանացի դերասանին առաջարկել են Սիլվեստեր Ստալոնեն և մարտաֆիլմի երկրորդ մասի ռեժիսոր Սայմոն Ուեսթը` խոստանալով նրան 610 հազար ֆունտ սթերլինգ հոնորար. գրում է Лента-ն՝ The Sun պարբերականի հղումով:
Դերասանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Քոններին թոշակի է անցել, նա այժմ 82 տարեկան է: Վերջին անգամ դերասանը ֆիլմում նկարահանվել է 2003թ.-ին:
«Անզսպելիները 3» ֆիլմի նկարահանումը պետք է մեկնարկի 2013թ.-ին: Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու ֆիլմի ռեժիսորը: Հայտնի չէ նաև վերջնական դերասանական կազմը:
Ստալոնեն ֆիլմում նկարահանվելու համար դերեր է առաջարկել Ուեսլի Սնայփսին, Միքի Ռուրկին, Հարիսոն Ֆորդին, Մել Գիբսոնին և Քլինթ Իսթվուդին: Վերջինս հայտնել է, թե կնախընտրեր լինել ֆիլմի ռեժիսորը, այլ ոչ թե նկարահանվեր դրանում:










