Մինչև ե՞րբ պետք է վանդալ լինելը հպարտանալու առիթ լինի ոմանց համար. ջարդել են Տիգրան Պետրոսյանի արձանի ձեռքը

10:35 • 03.01.13

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ է տարածել, որով «լուռ» պատմվում է, այն մասին, որ «Մեր մեծերը` մեր կողքին» շարքի արձաններից այս անգամ էլ Տիգրան Պետրոսյանի արձանի ձեռքն են ջարդել:

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Tert.am–ին տեղեկացրել էր, որ. «Բոլոր այն տեղերում, որտեղ կտեղադրվեն այդ արձանները կդրվեն նաև տեսախցիկներ: Այս արձանները քաղաքային նոր մշակույթ են, մեծերը Երևանում՝ մեր կողքին»:

 

Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի անգամ վերանորոգվել է Մհեր Մկրտչյանի արձանը, Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը և Տիգրան Պետրոսյանի արձանի շախմատը: