Զեմֆիրան համերգներով հանդես կգա ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ երկրներում
Հանրահայտ երգչուհի Զեմֆիրան հայտարարել է, որ համերգային շրջագայություն է սկսելու Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում.տեղեկացնում է Лента-ն:
Շրջագայությունը կմեկնարկի փետրվարի 15-ին՝ Տոմսկում և կավարտվի ապրիլի 25-ին՝ Դոնեցկում: Դեռևս հայտնի չէ, արդյոք շրջագայությունը պայմանավորված է երգչուհու նոր թողարկված ալբոմով, թե ոչ:
Շրջագայության ցանկում 19 քաղաքներ են, սակայն ոչ Մոսկվան, ոչ Սանկտ-Պետերբուրգը, ոչ էլ Երևանը այդ ցանկում չկան:
Երգչուհին դեռևս նախատեսում է երգել Ռուսասանում, Ուկրաինայում, Լատվիայում և Էստոնիայում:










