18-ամյա ամերիկացին ձերբակալվել է Facebook-ում կատարած գրառումից հետո
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում 18-ամյա քաղաքացին ձերբակալվել է այն բանից հետո, երբ Facebok սոցիալական կայքում գրառում է թողել: Դրանում Ջեյքոբ Քոքս-Բրաունը պատմել է, որ ամանորի գիշերը հարբած վիճակում մեքենա է վարել: Այս մասին տեղեկացնում է The Daily Beast-ը:
Գրառումով հետաքրքրվել են տեղի իրավապահները, որոնք զբաղվում էին Օրեգոնի Աստորիա քաղաքում տեղի ունեցած ավտովթարի դեպքով, որից հետո վարորդը փախուստի էր դիմել: Երիտասարդի գրառումը տվյալ դեպքում ապացույց էր ծառայել: Քոքս-Բրաունը դրանում մասնավորապես գրել էր. «Ում մեքենային էլ խփած լինեմ, ներողություն»:
Դեպքի վայրից երիտասարդի մեքենայի բեկորները ձեռքներին իրավապահներն այնուհետև եկել էին ուղիղ նրա տուն, որտեղ հայտնաբերել էին նրա մեքենան՝ համապատասխան վնասվածքներով: Երիտասարդին վարորդի պարտավորություններում թերանալու երկու մեղադրանք էր ներկայացվել:










