Բաքվում մարտին ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ կանցկացվեն
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության այս տարվա պլանով, 2013թ. մարտին Բաքվում նախատեսվում է անցկացնել համատեղ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին
Նշվում է, որ Ադրբեջանից զորավարժություններին կմասնակցի մեկ մոտոհրաձգային գումարտակ, իսկ Թուրքիան ներկայացված կլինի մեկ հրաձգային վաշտով:
Զորավարժությունների նպատակը գործողությունների ժամանակ համագործակցության կազմակերպումն է:










