Լեգենդար Բրիջիտ Բարդոն ևս Ռուսաստանի քաղաքացիություն կխնդրի, եթե Ֆրանսիայում սպանեն փղերին
Ֆրանսիական կինոյի լեգենդ և կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան Բրիջիտ Բարդոն մտադիր է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար հայտ ներկայացնել, եթե իր երկրում թունավորելով սպանեն փղերի, հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Բարդոյի հիմնադրամի հայտարարությունը:
Դերասանուհին ասել է, որ նման քայլի իրեն դրդել է Ֆրանսիայի իշխանությունների անգործությունը` կենդանիների իրավունքների հարցում: Այս անգամ խոսքը տուբերկուլյոզով հիվանդ երկու էգ փղերի մասին է, որոնք պահվում են Լիոնի կենդանաբանական այգում:
«Ես կխնդրեմ ինձ Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել, որպեսզի փախչեմ այդ երկրից, որը վեր է ածվել կենդանիների գերեզմանոցի», - նշել է Բարդոն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինն այդ երկրի քաղաքացիություն էր շնորհել Ֆրանսիայի հետ այլ խնդիրներ ունեցող Ժերար Դեպարդյոյին:










