Չինաստանի մանկատանը տեղի ունեցած հրդեհից 7 երեխա է զոհվել
Նվազագույնը 7 երեխա է մահացել Չինաստանի Խեյնան մարզի մասնավոր մանկատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ոստիկանության տվյալներով, կան նաև բազմաթիվ վիրավորներ:
Հրդեհը տեղի է ունեցել Լյանկաո շրջանի մասնավոր տանը, որտեղ Յուան Լիխայ անունով կինը խնամում էր լքված երեխաներին:
Հաղորդվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Յուանը, ով նախկինում փողոցային առևտրով էր զբաղվում, օթևանել և խնամել է ավելի քան 100 լքված երեխաների:










