Դամասկոսի բենզալցակայանում պայթյունից 11 մարդ է զոհվել

11:19 • 04.01.13

Նվազագույնը 11 մարդ զոհվել և ևս 40 մարդ վիրավորվել է այսօր Դամասկոսի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչությունից, հաղորդում է INTERFAX-ը:


Սիրիայի մայրաքաղաքի բենզալցակայանում ականապատված ավտոմեքենա է պայթեցվել, այս մասին հայտարարել են Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի աշխատակիցները:


Իրավապաշտպանների կարծիքով, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորվածներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են: