Ժերար Դեպարդյոն Ուկրաինա է ժամանել

10:24 • 04.01.13

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ում, նախօրեին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսաստանյան քաղաքացիություն շնորհվեց, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը:


Հաղորդվում է, որ դերասանը պետք է ներկա լինի ֆրանսիական «Փյունիկ» կրկեսի ներկայացմանը և փակ միջոցառումներից մեկը անցկացնի:

Բացի այդ, Դեպարդյոն այցելել է Խերսոնի շրջանի գինեգործական ֆերմերային տնտեսություններից մեկը: