Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է տրակտորիստների 900 աշխատատեղերի թափուր տեղերի մասին
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը և «Մեխանիզատոր» ընկերությունը հայտարարել են տրակտորիստ-մեքենավարների 900 աշխատատեղերի թափուր տեղերի վերաբերյալ, հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ անցնելուց հետո, այս տարվա գարնանից տրակտորիստները աշատատեղեր կունենան», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Շալվա Պիպիան հայտարարել էր, որ մեխանիզատորների վերապատրաստման ծրագրի շրջանակներում թրենինգներ կանցկացվեն Ախալքալաքում, Քոբուլեթիում, Գորիում, Դիդի Ջիխաշիում և Օզուրգեթիում:
Երկրի բնակչության համար աշխատատեղերի ստեղծումը և գյուղատնտեսական հատվածի աջակցությունը նոր կառավարության կողմից որպես առաջնահերթ մարտահրավերներ են հայտարարվել:










