Վրաստանը 18 պետություններից հետ է կանչում իր դեսպաններին
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել փոխարինել 18 երկրներում դեսպաններին: Այդ որոշման վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդել է երկրի հանրային հեռարձակողը, հաղորդում է Грузия Online-ը:
Դեսպանների թվում, որոնք պետք է հետ կանչվեն մոտ ժամանակում, նշվում են, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները:
Այդ առիթով Եվրոպական միությունում Վրաստանի դեսպան Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է. «Ինձ հայտնել են, որ մի շարք դեսպաններ աշխատանքից կազատվեն: Ես ազատման դիմում չեմ գրել, սակայն, որքանով ինձ հայտնի է, դեսպանների փոխարինման համապատասխան հրամանը կարձակվի մոտ ժամանակ: Որևէ հատուկ կամ զարմանալի բան չկա նրանում, որ կառավարությունը ցանկանում է բարձր դիվանագիտական պաշտոններում նշանակել իր կադրերին: Չնայած ես չեմ կիսում այն մեղադրանքները, թե ես իմ աշխատանքում ղեկավարվում եմ ոչ թե երկրի շահերով, այլ նեղկուսակցական շահերով: Դա աբսուրդ է»։
Այդ հայտարարությանը պատասխանել է եվրոինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն: Նրա խոսքով, դեսպանների հետկանչը քաղաքական դիրքորոշման հիման վրա չի իրականացվում:










