Համայն Վրաստանի պատրիարքը այսօր 80 տարեկան դարձավ

12:42 • 04.01.13

Այսօր Վրաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալության և ծննդյան օրվան նվիրված, հաղորդում է Грузия Online-ը:

 

Հաղորդվում է, որ Վրաստանի պատրիարքը 12:30 տոնական աղոթք կբարձրացնի Թբիլիսիի Սիոնի տաճարում:

 

Վրաստանի պետական ֆիլարմոնիայում 18:30 տոնական համերգ տեղի կունեա, որը կազմակերպվել է «Իվնանի» հիմնադրամի կողմից:


Այսօր, հունվարի 4-ին, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի 80-րդ տարեդարձն է: