Վրաստանի ԱԳՆ-ն դեռևս միայն հինգ դեսպանի է հետ կանչել. արտգործնախարար

16:35 • 04.01.13

Ներկայում Վրաստանի ԱԳՆ-ն հետ է կանչել միայն հինգ դեսպանների: Երկրի արտգործնախարար Մայա Փանջեկիձեի հայտարարության համաձայն, դրանք են ԵԱՀԿ - ի և Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լատվիայի, Չինաստանի և Հունգարիայի դեսպանները, հաղորդում է Грузия Online-ը:

 

«Մենք ներկայացուցչություններ ունենք 65 երկրներում: Մեզ համար ամենակարևոր երկրներում որոշում ենք կայացրել դեսպաններին փոխել: Տարածված տեղեկատվությունն այն մասին, թե հետ են կանչվում 18 դեսպանների, իրականությանը չի համապատասխանում: Առաջին հերթին ԱԳՆ-ն հետ է կանչում նրանց, ում ռոտացիոն ժամկետը լրացել է: Այդ կապակցությամբ նման դեպքերում խոսք է գնում իրադրության մասին, որը քաղաքականությունից կախված չէ: Դա որևէ հուզումներ չի առաջացրել, և նրանցից շատերը, ով կցանկանա աշխատանքը շարունակել ԱԳՆ-ում կամ որպես դեսպան այլ երկրներ մեկնել, այդ հնարավորությունը կունենան», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:

 

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեն հետ չի կանչվել, հունվարին լրանում է նրա ռոտացիայի ժամկետը: Դեռ հետ չի կանչվել նաև ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Լոմայան, չնայած նրան, որ նա ինքը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին: Նրա ռոտացիոն ժամկետը ավարտվում է այս տարվա փետրվարի 25-ին: