Իրանում հաստատել են «վեցնյակի» հետ բանակցություններ անցկացնելու նախագծերը

14:41 • 04.01.13

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է միջուկային խնդրի շուրջ Թեհրանի «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) հետ բանակցությունների հերթական փուլն հունվարին անցկացնելու պլանների մասին, հաղորդում է INTERFAX-ը՝ հղում կատարելով իսրայելական ԶԼՄ-ներին:

 

Սաիդ Ջալիլին, ով ներկայում այցի շրջանակներում Հնդկաստանում է գտնվում, չի հաղորդել նախատեսվող հանդիպման մանրամասնությունները, ավելացնելով, որ բանակցությունների հստակ ժամկետն ու վայրը դեռ հայտնի չեն: