Իտալիայում դատական գործընթաց է սկսվել Costa Concordia-ի նավապետի գործով

00:10 • 04.01.13

Ւտալիայում դատական գործ է սկսվել խորտակված Costa Concordia նավի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի աշխատանքից հեռացվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:


Գործակալությունը նշում է, որ դատական լսումները տեղի են ունենում Տորրե-Աննունցիանա քաղաքում, որը գտվում է Նեապոլի նահանգում: Լսումները տևել են 1ժամ 10 րոպե:


Costa Concordia նավը խորտակվել էր Տիրրենյան ծովում՝ Տոսկանա շրջանի առափնյա Ջիլյո կզղու մոտակայքում՝ հունվարի 14-ին: Աղետի ժամանակ նավում կար 4200 մարդ, որոնցից 32 մահացել է:


Աղետը հետազոտած մասնագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ միջադեպում մեղավոր են նավի նավապետը և Costa Cruises կազմակերպությունը:


Դատախազությունը Ֆրանչեսկո Սկետտինոյի համար պահանջում է 2696 տարվա ազատազրկում: