«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը ամուսնանում է
Ամերիկյան օսկարակիր ռեժիսոր Ջորջ Լուկասը հայտարարել է DreamWorks Animation կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Մելոդի Հոբսոնի հետ նշանադրության մասին, հաղորդում է BBC-ն:
Լուկասն ու Հոբսոնը հանդիպում են 2007թ. սկսած:
43-ամյա Հոբսոնը գլխավորում է Չիկագոյում տեղակայված խոշոր ներդրումային Ariel Investments ընկերությունը, որը աշխատում է ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար ակտիվների հետ: Բացի այդ, Հոբսոնը ամերիկյան ABC հեռուստաալիքի առավոտյան «Բարի լույս Ամերիկա» թոքշոուի արտահաստիքային թղթակից է աշխատում, որտեղ լուսաբանում է ֆինանսական հարցերը:
68-ամյա ռեժիսորը ավելի վաղ արդեն ամուսնացած էր կինոմոնտաժող Մարշա Լուկասի հետ: Լուկասը երեք որդեգրված երեխա ունի: Իր առաջին դստերը առաջինին ռեժիսորը որդեգրել է առաջին կնոջ հետ միասին:










