Հիվանդանոցից դուրս է գրվել 15-ամյա հայտնի պակիստանցի իրավապաշտպանը, ում թալիբները կրակել էին գլխին
Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցից դուրս է գրվել հայտնի պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսաֆզայը, հայտնում է Daily Mail-ը:
15-ամյա Մալալան հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ հոկտեմբերին թալիբները կրակել էին նրա գլխին, իսկ աղջիկը կենդանի էր մնացել և տեղափոխվել Մեծ Բրիտանիա` բուժման համար: Ամերիկյան Time-ը Մալալային տեսել էր նաև իր «Տարվա մարդ» կոչման հավակնորդների շարքում:
Հայտնի է դարձել, որ Մալալան առայժմ կմնա Բրիտանիայում` Վեսթ Միդլենդսում: Հաջորդ մի քանի շաբաթներին նրան խոշոր վերականգնողական բուժական միջոցառումներ են սպասում:
Հայրենիքում Մալալան պայքարում է կանանց` մասնավորապես կրթության իրավունքի համար:










