Ֆիլիպինցին յոթ մարդ է սպանել Մանիլայի արվարձանում
Ֆիլիպինների մայրաքաղաքի արվարձանում տղամարդը կրակ է բացել պատահական անցորդների ուղղությամբ՝ սպանելով յոթ մարդու և վիրավորելով 11-ին: Նրան կրակել և սպանել են ոստիկանները, հաղորդում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մանիլայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կավիտ քաղաքում: Ոստիկանության տվյալներով, տղամարդը վազել է քաղաքի շուկայով և բնակելի թաղամասով, այդ ընթացքում կրակելով պատահական անցորդների վրա:
Զոհերի թվում հղի կին և յոթամյա աղջիկ կա: Հաղորդվում է, որ կրակողի անունը Ռոնալդո Բայ է և նախօրեի երեկոյան նա մեծ քանակությամբ ալկոհոլ է խմել:










