Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին՝ թեկնածուն Իսա Ղամբարովն է
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը այսօր երկրի խորհրդարանի նիստի ժամանակ որոշում է կայացրել այս տարի նախագահական ընտրություններին մասնակցելու և Իսա Ղամբարովի թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ, նիստի ժամանակ նաև քննարկվել է երկրում հասարակական քաղաքական իրավիճակը: Նիստի ընթացքում նաև հայտարարվել է, որ 2013թ. հայտարարվում է Աբուլֆազ Էլչիբեյի տարի, և որոշում է կայացվել նրա հոբելյանական 75-ամյակի անցկացման վերաբերյալ:











