Օդեսայում կառուցվող սուպերմարկետ է փլուզվել
Օդեսայում ուրբաթ օրը ցերեկը կառուցվող սուպերմարկետ է փլուզվել, հայտնում է РИА Новости-ն:
Աղյուսներից վնասվածքներ ստացած երեք շինարարներ տեղափոխվել են հիվանդանոց: Հնարավոր է ` փլատակների տակ էլի մարդիկ լինեն:
Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Շինարարությունն իրականացնող ընկերությունը, որի անունը չի հրապարակվում, խուսափում է մեկնաբանություններից:










