Թուրքիա են ժամանել Patriot-ների տեղակայումը ղեկավարող զինծառայողները

14:06 • 04.01.13

ԱՄՆ զինծառայողները, որոնք պետք է սպասարկեն Թուրքիայում՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրները, այսօր ժամանել են Թուրքիա, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով CNN-ին:


Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով, 27 զինծառայողներից բաղկացած ջոկատը այժմ Թուրքիայի հարավի Գազիանթեպ քաղաքում է գտնվում: Նրանք պետք է ղեկավարեն Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը:


Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կառավարման ներքո թուրք-սիրիական սահմանին կտեղակայվեն վեց միավոր Patriot զենիթա-հրթիռային համալիրներ՝ երկուսը ԱՄՆ-ից, երկուսը՝ Գերմանիայից, և ևս երկուսը՝ Նիդերլանդներից: Սպասվում է, որ բոլոր վեց մարտկոցները մարտական հերթապահություն կսկեն արդեն հունվարի վերջից: