Պուտինը մոլորակի ամենաազդեցիկ մարդն է. Foreign Policy
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրը ընտրել է մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական գործչին` դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը:
Ռուսաստանի նախագահը գլխավորում է այն մարդկանց ցանկը, որոնք, ըստ պարբերականի, կանխորոշում են ժամանակակից աշխարհի զարգացման ուղիները:
Հատկանշական է, որ վարկանիշային ցանկի առաջին տողը դատարկ է մանցել` գլոբալ խնդիրների ծավալն այնպիսին է, որ որևէ մեկը չի կարող դրանք լուծել, կարծում են ամսագրում:
Foreign Policy ամսագրի վարկանիշի երրորդ տեղում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն է, նրան հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հինգերորդ տեղում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: Իսկ 6-րդ տեղում հայտնվել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:










