Ամերիկացուն «սպանել» է իր սառնարանը, երբ նա փորձել է գարեջուր վերցնել
Լոս Անջելեսում 60-ամյա տղամարդը մահացել է, երբ փորձել է սառնարանից գարեջուր հանել, հայտնում է Huffington Post-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Պարզվում է սառնարանը գտնվել է տղամարդու ավտոտնակում: Երբ նա իջել է այնտեղ և փորձել խմիչք վերցնել, սարքը շուռ է եկել նրա վրա:
Նրա մահը վրա է հասել այն բանից, «ինչը պետք է նրա համար հերթական հաճելի պահ լիներ», արձանագրել է աղբյուրը:
Աղբյուրը բացատրել է, որ ավտոտնակերում սառնարանները ընդհանուր խոհանոցային կահույքից առանձին են, ինչն էլ հավանաբար դրա շրջվելու պատճառն է դարձել այս դեպքում:










