Ռուսաստանում ամանորյա միջոցառումների համար մայրաքաղաք եկած 16-ամյա դպրոցականը հյուրանոցի 13-րդ հարկից ցած ընկնելով մահացել է

13:10 • 04.01.13

Մոսկվայում ինքնասպանություն է գործել 16-ամյա մի դպրոցական, ով Սվերդլովսկի մարզից մայրաքաղաք էր եկել ամանորյա տոնակատարությունների համար։ Պատանին վայր է ընկնել մոսկովյան «Կոսմոս» հյուրանոցի 13-րդ հարկից, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով իրավապահ մարմիններին:


Պատանու մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի նախամուտքի տանիքին, РИА Новости գործակալությանը հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության հերթապահ սպան:


10-րդ դասարանի աշակերտը Մոսկվա էր եկել երեխաների խմբի կազմում Իդվել քաղաքից:


Իրավապահ մարմիններում եղած լրատվամիջոցների աղբյուրները նշում են, որ տեղի ունեցածը կարող է ինքնասպանություն լինել:


Նրանց տվյալներով, միջոցառումից հետո պատանին մտել է իր տարեկից աղջկա համարը, այնտեղ նա անհոդաբաշխ արտահայտություն է արել, որից հետո պատուհանից ցած է նետվել: