Ամանորյա առաջին 3 օրերին մայրաքաղաքում գրանցվել է շտապօգնության 2000 կանչ

12:24 • 04.01.13

Հունվարի 1-ից առ այսօր Երևանում հնչած շտապ բժշկական օգնության կանչերի թվում մահացության դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:


«Հունվարի 1-ին շտապ բուժօգնության 705 կանչ է եղել, հունվարի 2-ին` 655, հունվարի 3-ին` 640: Նախորդ տարիների ցուցանիշը ավելի բարձր է եղել, կանչերի թիվը եղել է 750 կանչի սահմաններում»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:


«Շտապ բուժօգնության» տնօրենը հայտնեց, որ գանգատները հիմնականում, ինչպես ինքը բնորոշեց, «իրենց կանչերն է եղել»` պայմանավորված սրտանոթային խնդիրներով:


«Հունվարի 2-ին և 3-ին ոգելից խմիչքների հետ կապված որոշ անհանգստություններ են եղել` 34 կանչով, սննդի հետ կապված գաստրիտների սրացման 10 դեպք է եղել, և ոչ թե թունավորման»,-հայտնեց Թագուհի Ստեփանյանը: