Երևան-Մասիս ավտոճանապարհին «Պեժոն» կողաշրջվել է և հրդեհվել. ուղևորը հոսպիտալացվել է

20:48 • 04.01.13

Այսօր ժամը 18.09-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պեժո» մակնիշի 16 OT 966 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արծրուն Մարտիրոսյան, ծնված 1976թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:


Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պատահարի հետևանքով ուղևոր Արսեն Ադամյանը (ծնվ.1983թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: