Ալյասկայում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվարի 5-ին Ալյասկայի արևմտյան ափին տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Քրեյգ քաղաքից 102 կմ հեռավության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9.6 կմ խորության վրա:
Ցունամիի առաջացման մասին զգուշացում դեռևս չի հայտարարվել: 6 և ավելի մագնիտուդ ուժգնություն ունեցող երկրաշարժերը համարվում են ուժեղ, և կարող են հանգեցնել լուրջ ավերածությունների և մարդկային զոհերի:
Սակայն ԱՄՆ Երկրաբանական կենտրոնը գծագրել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր հետևանքները: Ըստ նրանց տվյալների` 69% հավանականությամբ կմահանա միայն մեկ մարդ:










