Դամասկոսի հյուսիսում ականապատ մեքենա է պայթեցվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային թաղամասում այսօր պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, ահաբեկիչներն ականապատ մեքենան պայթեցրել են Սալահ-էդ-Դին մզկիթի մոտ:
Հեռուստաալիքի տվյալներով` մյուս զինված հարձակումն իրականացվել է քաղաքի հին կենտրոնում: Ականանետից կրակահերթի է ենթարկվել Բաբ Թումա քրիտոնեական թաղամասը:
Պաշտոնական ԶԼՄ-ները դեռ հստակ տվյալներ չեն հաղորդել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին:










