Դանակահարություն` Շենգավիթում

14:46 • 05.01.13

Հունվարի 4-ին` ժամը 21.15-ին, 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 20.30-ի սահմաններում, իր ծանոթ Գագիկն իրենց տանը, ոգելից խմիչք օգտագործելիս, վիճաբանել է իր հետ և սեղանին դրված խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել և ձախ ուսի մասում պատճառել կտրած-ծակած վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: