Դեպարդիոն Սոչի է մեկնել` ռուսական անձնագրի հետևից. ԶԼՄ-ներ
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոն Սոչի է մեկնել, որտեղ էլ, ենթադրվում է, նրան կհանձնվի ՌԴ անձնագիրը:Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է գործակալության աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր էր ստորագրել դերասանին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին:
Ավելի ուշ դերասանը նամակով շնորհակալություն էր հայտնել Պուտինին` նշելով, որ պաշտում է Ռուսաստանն ու մտադիր է ուսումնասիրել ռուսաց լեզուն:
Հիշեցնենք, որ դերասանը Ֆրանսիան լքել է մեծ հարկերի պատճառով:










