Հրդեհների պատճառով հազարավոր ավստրալացիներ անօթևան են դարձել

11:25 • 05.01.13

Հրդեհների պատճառով Ավստրալիայի հազարավոր բնակիչներ անօթևան են դարձել, տեղեկացնում է Взгляд-ը՝ հղում կատարելով AFP-ին:

 

Երկրի ոստիկանությունը հաղորդում է, որ Տասմանիայի հարավ-արևելքում հրդեհները պայմանավորված են շոգ եղանակով՝ ուրբաթ օրը ջերմաստիճանը հասել է 41.8 աստիճանի, որը 1883 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Կրակն արգելափակել է Հոբարտ առափնյա քաղաք տանող միակ ճանապարհը, որտեղ կազմակերպվել էին օգնության կետեր և տուժածների համար ժամանակավոր կացարաններ:

Տարերքը ոչնչացրել է բնակավայրի տների 40%-ը, մոտ 1000 բնակիչներ լաստանավերի միջոցով տեղահանվել են:Առնվազն 2000 տուժած տեղափոխվել է Նուբեենա քաղաք, ևս 700-ը գտնվում են Պորտ-Արթուրում, տեղեկացնում է Риа Новости-ն:

 

Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ հրշեջ խմբերից մեկի աշխատողները տեսել են, թե ինչպես է մի մարդ փորձում հանգցնել իր տան կրակը, սակայն չեն կարողացել օգնության հասնել, քանի որ նրանց մեքենան շրջապատված է եղել կրակով և առաջ շարժվելը բավական վտանգավոր է եղել:


Անտառային հրդեհներ բռնկվում են նաև մայրցամաքում: Հրդեհի դեպքեր են արձանագրվել Հարավային Ուելս, Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս և Քվինսլենթ նահանգներում: