Ֆրանսիայում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Ֆրանսիայի հարավ-արևելքում` Գրենոբլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում, այսօր վթարի է ենթարկվել մասնավոր մի ինքնաթիռ, հայտնում է Лента-ն` վկայակոչելով Agence France-Press-ին:
«Ինքնաթիռում եղել է հինգ ուղևոր: Հինգն էլ զոհվել են»,- հայտնել են ոստիկանությունից:
Ըստ գործակալության տվյալների` ինքնաթիռն ուղևորվում էր Մարոկկո` Իսպանիայում նախատեսված կանգառով:
Վթարը տեղի է ունեցել Գրենոբլի օդանավակայանից իրականացված թռիչքից րոպեներ անց, Սեն Պյեր դե Բրեսյո գյուղի մոտակայքում:
Ինքնաթիռը գրանցված է եղել Մարոկկոյում, նրա մակնիշը չի նշվում:
Զոհերի ինքնությունը նույնպես դեռևս պարզված չէ: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:










