Իսպանիայում 2 մարդ է ինքնահրկիզվել
Իսպանական Մալագա քաղաքում երկու մարդ է ինքնահրկիզվել, տեղեկացնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել ուրբաթ օրը: Առաջին ինքնասպանը 57-ամյա գործազուրկ էր, և, ըստ հարևանների, հենց աղքատությունն է նրան դրդել նման քայլի: Երկրորդի մասին հայտնի է, որ նա 63 տարեկան է: Ոստիկանությունը չի կասկածում ,որ նրա մահը նույնպես ինքնասպանություն էր:
Ներկայում Իսպանիայում տնտեսական ճգնաժամ է: Երկիրը դժվար վիճակից հանելու համար պետությունը դիմել է խիստ խնայողության միջոցների՝ կրճատելով սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, բարձրացնելով հարկերը և այլն:










