ԱՄՆ-ում զինված անձը պատանդ է վերցրել 3 մարդու

23:23 • 05.01.13

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում այսօր հանցագործը պատանդ է վերցրել 3 մարդու, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղական 9news հեռուստաալիքին:

 

Միջադեպը տեղի է ունեցել Աուրորա բնակավայրում: Առավոտյան ժամը 3-ին 40 ոստիկան շրջապատել է առանձնատներից մեկը` կրակոցների մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Տանը գտնվել է զինված մի մարդ, ով հրաժարվել է վայր դնել զենքը և դուրս գալ:


Հանցագործի հետ բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Ոստիկանության ուժային գործողությունների հետևանքով սպանվել է տանը գտնվող չորս մարդ, ներառյալ` հանցագործը: Նրան գնդակահարել են ոստիկանները: Թե մնացյալն ում գնդակից են սպանվել, չի հաղորդվում:


Անվտանգության նկատառումներից ելնելով` մոտակա տների բնակիչները տարհանվել են: