Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Հելեն Միրրենի անվանական աստղը
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է հայտնի բրիտանացի դերասանուհի Հելեն Միրրենի անվանական աստղը, տեղեկացնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AFP-ին:
Բացման հանդիսավոր արարողությանը, բացի դերասանուհուց, ներկա են գտնվել նաև ռեժիսոր Ջոն Տերտելտաուբը և սցենարիստ Դևիդ Մամետը:
Հելեն Միրրենը ծնվել է 1945 թվականի հուլիսի 26-ին: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են Տինտո Բրասսայի «Կալիգուլա»-ն, Պիտեր Գրինուեի «Խոհարարը, գողը, նրա կինը և սիրեկանը» և այլ ֆիլմերում: «Ահաբեկչի օրագիրը» ֆիլմում մարմնավորած դերի համար Միրրենն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին:
Սթիվեն Ֆրիզի «Թագուհի» ֆիլմում Էլիզաբեթ II-ի դերի համար Միրրենը ստացել է Վենետիկյան կինոփառատոնի, «Օսկար», «Ոսկե գլոբուս», ինչպես նաև Եվրոպական և Բրիտանական կինոակադեմիաների մրցանակները:










