Վենեսուելայում ավիավթարից հետո անհայտ կորել է Missoni նորաձևության տան սեփականատիրոջ որդին
Վենեսուելայում ավիավթարից հետո անհայտ կորել է իտալական Missoni նորաձևության տան սեփականատիրոջ` Օտավիո Միսոնիի որդին` Վիտորիոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ նա գտնվել է ոչ մեծ ինքնաթիռում, որը Լոս Ռոկես կղզիներից ուղևորվել է Կարակաս:
Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է ուրբաթ երեկոյան: Ինքնաթիռում գտնվել է չորս իտալացի` Վիտորիո Միսոնին, նրա կինը և նրանց ընկերները, ինչպես նաև օդաչուն և նրա օգնականը:
Լոս Ռոկեսի շրջանում որոնումները շարունակվել են ամբողջ գիշեր, սակայն ապարդյուն, հայտնում են վենեսուելական իշխանությունների ներկայացուցիչները:










