«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կնշեն «բոնդիանայի» 50-ամյակը

16:25 • 05.01.13

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կցուցադրվի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերին նվիրված տեսարան, որը 2012թ. նշել է իր 50-ամյակը, հայտնում է Лента-ն` վկայակոչելով The Wrap-ին:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 24-ին:

 

007 գործակալին նվիրված տեսարանի մասին, որը կներկայացվի մրցանակաբաշխության ժամանակ, հայտնել են շոուի պրոդյուսերներ Քրեյգ Զադանը և Նիլ Մերոնը: Տեսարանի մանրամասները նրանք չեն բացահայտել, սակայն նշել են, որ շատ ուրախ են հարգանքի տուրք մատուցել «բոնդիանային»: Կմասնակցի՞ արդյոք տեսարանին Բոնդի դերակատարներից որևէ մեկը, հայտնի չէ:

 

ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ շոուի ժամանակ հնարավոր է ելույթ ունենա երգչուհի Ադելը, ով Ջեյմս Բոնդի մասին վերջին մասի` «007. կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմի գլխավոր երգի հեղինակն է: Ինքը` երգչուհին, այդ լուրերը չի մեկնաբանել: