Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ հայտնաբերվել են փամփուշտներ

15:14 • 05.01.13

Հունվարի 4-ին` ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ և 9 մմ տրամաչափի 2-ական փամփուշտ:

 

Սուսաննա Շ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանության գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: