Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին

19:39 • 05.01.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

 

Նշենք, որ այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվել: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն ուղեկցեց մոգերին դեպի նորածին Հիսուս: