Տուլայում հայրն ամբողջ գիշեր պատանդ է պահել 3-ամյա որդուն
ՌԴ Տուլայի մարզի մի բնակիչ այս գիշեր պատանդ է վերցրել 3-ամյա որդուն, հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Հայրական իրավունքներից զրկված 1980թ.ծնված տղամարդը դանակը պահել է երեխայի կոկորդին և սպառնացել սպանել նրան, եթե երեխային չթողնեն նրա մոտ:
Տղամարդու տուն ժամանած իրավապահների հետ տևած 10-ժամյա բանակցություններից հետո նա երեխային ազատ է արձակել: Փոքրիկը հանձնվել է մանկատուն:










