Տոկիոյում 222 կգ-անոց երկնագույն թյուննոսը վաճառվել է 1,8 մլն դոլարով

10:20 • 05.01.13

Տոկիոյի Ցուկիձի ձկան շուկայում 222 կգ-անոց երկնագույն թյուննոսը գնային ռեկորդ է սահմանել. գնորդը ձկան համար վճարել է 155,4 մլն իեն (մոտ 1,79 մլն դոլար), հայտնում է Взгляд-ը` վկայակոչելով Kyodo գործակալությանը:

 

«Ռեկորդակրի» 1 կգ-ը կազմել է 700.000 իեն (8,1 հազ. դոլար), ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է 2012-ին հսկա ձկան 1 կգ-ի արժեքը: Նախորդ տարի 269 կգ-անոց ձկան 1 կգ-ն վաճառվել էր 56,49 մլն իենով կամ 728.000 դոլարով:

 

Երկրորդ տարին անընդմեջ հսկա ձուկը ձեռք է բերել Kiyomura ռեստորանային ցանցը: Ընկերության ղեկավար Կիեսի Կիմուրայի խոսքով` ապրանքը «մի քիչ թանկ էր», սակայն ռեստորաններում կմատուցվի «լավ թյուննոս»: