Տնակում ապրող երեք գյումրեցիներ թունավորումով հոսպիտալացվել են

00:31 • 05.01.13

Հունվարի 4-ին, ժամը 21.40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 113/136 տնակի բնակիչներ Էդիկ, Սիրուշ և Օլգա Գևորգյանները (ծնվ. 1942թ., ծնվ.1947թ. և ծնվ.1987թ.) հոսպիտալացվել են:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: