ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում փոքրիկ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Պալմ Կոուստ հանգստյան գոտում, տեղեկացնում է РБК կայքը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Աղետի հետևանքով մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր 3 մարդիկ: Տանտերը, ով այդ պահին գտնվում էր ներսում, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է գնահատվում:
Ինքնաթիռը թռչում էր Թենեսի նահանգից: Օդաչուն հայտնել էր տեխնիկական անսարքությունների մասին, սակայն, թե կոնկրետ ինչն է եղել աղետի պատճառը, հայտնի չէ:
Զոհերի ինքնությունը պարզվում է:










