Երևանի Շոպրոն-Գյուրջյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը (լրացված)

21:45 • 05.01.13

ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ այսօր` ժամը 20:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոն-Գյուրջյան փողոցների խաչմերուկում «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այլ մանրամասներ կտրվեն ավելի ուշ:


 22:30 Դեռևս չպարզված հանգամանքներում «Վազ-2106» մակնիշի 34 TO 498 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր` 1950թ. ծնված Ռ. Թարազովին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն: