Յուրմալայի քաղաքապետը չունի տեղեկություններ «Նոր ալիք» մրցույթի չկայացման մասին
Յուրմալայի (Լատվիա) քաղաքապետ Գատիս Տրուկսնիսը հույս ունի, որ «Նոր ալիք» երգի մրցույթը, այնուամենայնիվ, կկայանա Լատվիայում` չնայած այն հանգամանքին, որ նրա հիմնադիրներից երգահան Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել կազմակերպչական աշխատանքներին, հայտնում է РИА Новости-ն:
Իսկ Պաուլսի որոշման մասին ուրբաթ հայտնել է mixnews.lv համացանցային պորտալը` հղում կատարելով անձամբ երգահանին:
«Յուրմալայի համար շատ թանկ է այս մրցույթը: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր քաղաքում որքան հնարավոր է շատ նման միջոցառումներ անցկացվեն: Ես չունեմ հիմքեր կարծելու, որ այս տարի մրցույթը չի կայանա, և չկա ոչ մի տեղեկություն, որը հաստատում է դեպքերի նման զարգացում: Քաղաքն իր կողմից անում է ամեն ինչ, որպեսզի մրցույթը կայանա: Սակայն վերջին խոսքը, իհարկե, կազմակերպիչներինն է»,- ասել է քաղաքապետը:










